ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Անկարա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 3-4-ը կայցելի Թուրքիա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով դաշինքի մամուլի ծառայությանը:
Ըստ աղբյուրի՝ Ստոլտենբերգը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կունենա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է այցելել Անկարա՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հարցը քննարկելու համար: