Փաշինյանը հարցաքննվել է առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը․
«Պարոն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։