ՊՍԺ-ն խաղ կանցկացնի «Ինտերի» ու «Ալ Նասրի» հետ
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» նախամրցաշրջանային շրջագայության կմեկնի Ճապոնիա, որտեղ կխաղա իտալական «Ինտերի» և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
ՊՍԺ-ի Ճապոնիայի շրջագայությունը տեղի կունենա հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը։ Օսակայում փարիզցիները կհանդիպեն «Ալ-Նասրի» և տեղի «Սերեզո Օսակա» թիմի հետ: Հանդիպումները կկայանան համապատասխանաբար հուլիսի 25-ին և 28-ին։ Օգոստոսի 1-ին Քրիստոֆ Գալտիեի թիմը կխաղա Ինտերի հետ, փոխանցում է ArmSport.am-ը։