Ինչո՞ւ է մետրոպոլիտենի կայարանից հանվել Պատմական Հայաստանի քարտեզը
Մետրոպոլիտենից պարզաբանում են տարածել «Հանրապետության հրապարակ» կայարանից Պատմական Հայաստանի քատեզը հանելու կապակցությամբ։
«Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը՝ տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։
Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ», - նշված է տեքստում։