Սելենա Գոմեսն ընկերների հետ մեկնել է Փարիզ
Ավարտվել են Սելենա Գոմեսի մասնակցությամբ «Սպանություններ նույն շենքում» սերիալի նոր եթերաշրջանի նկարահանումները։ Նկարահանումներն ավարտելուց հետո դերասանուհին որոշել է հանգստանալ (և ճիշտ է վարվել)։
Սելենան և իր ընկերուհիները գնացել են Փարիզ՝ Ինստագրամ սոցիալական ցանցում լուսանկար է տարածել դերասանուհու ընկերներից մեկը։ Նրանք միասին կեցվածք են ընդունել Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Ինչ-որ տեղ հիմա միայնակ Նիկոլա Պելցը տխուր նստած է:
Տարեսկզբին Սելենա Գոմեսին մեկ անգամ չէ, որ նկատել են The Chainsmokers-ի դիջեյ Էնդրյու Թագգարտի հետ։ Որոշ տաբլոիդներ գրել են, որ նրանք սիրավեպ են ունեցել։ Այնուամենայնիվ, վերջերս պարզ դարձավ, որ զույգը բաժանվել է. Էնդրյուին նկատել են խորհրդավոր անծանոթի հետ: Ավելի ուշ արևմտյան լրագրողները գրում էին Սելենայի և Զեյն Մալիքի հնարավոր սիրավեպի մասին: