Ավանդական «Փոքրիկ վարորդ» մրցույթը այս տարի կազմակերպվել է «Հաղթանակ» զբոսայգում․ ներկա էր նաև Գագիկ Ծառուկյանը
«Հաղթանակ» զբոսայգում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, արդեն 8-րդ տարին անընդմեջ կազմակերպվել է ավանդական դարձած «Փոքրիկ վարորդ» մրցույթը, որին բազմաթիվ երեխաներ են մասնակցել։
Երեխաների տոնն ավելի գունազարդ դարձնող այս միջոցառումը կազմակերպվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
«Ավտո դրայվ» հաղորդաշարի պրոդյուսեր Մխիթար Հովակիմյանը նկատում է՝ այս տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ ծնողներ են իրենց երեխաներին բերում՝ մասնակցելու «Փոքրիկ վարորդ» մրցույթին։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանն էլ ընդգծում է՝ ավտոմոբիլային սպորտը սիրող երեխաների համար այս մրցույթին մասնակցելը նոր հեռանկարներ է բացում։
Այս տարի «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված «Փոքրիկ վարորդ» մրցույթին ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը։
Փոքրիկների համար կազմակերպված սպորտային միջոցառման մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում։