Ասենսիոն կտեղափոխվի ֆրանսիական թիմ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն ազատ տրանսֆերով կտեղափոխվի «Պարի Սեն Ժերմեն», հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ կհաշվարկվի մինչեւ 2027 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կիսապաշտպանին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն նա մերժել է այն, քանի որ ցանկանում է ավելի կարևոր դեր խաղալ թիմում։
Կիսապաշտպանը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։