Ռոնալդուն վնասվածք է ստացել
Հայտնի է դարձել, թե ինչու է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց թողել Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին հանդիպումը «Ալ-Ֆաթեհի» դեմ։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է reuters.com–ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացին վնասվածք է ստացել, ինչի պատճառով նա չի ընդգրկվել խաղի հայտացուցակում։
Վնասվածքի վերաբերյալ մանրամասները չեն հաղորդվում։