Եվրոպա լիգա․ հայտնի է եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի անունը
«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 31-ին, իսպանական թիմը մրցաշարի եզրափակիչում 11 մետրանոցներով հաղթեց «Ռոմային» (1:1, 11 մետրանոցներով՝ 4:1):
Լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցանկում էին նաև Պաուլո Դիբալան (Ռոմա), Իվան Ռակիտիչը (Սևիլիա) և Քրիս Սմոլինգը (Ռոմա)։
«Սևիլիան» պատմության մեջ յոթերորդ անգամ հաղթեց երկրորդ կարևորագույն եվրոպական մրցաշարում, փոխանցում է ArmSport.am-ը։