Դատախազության հյուրերն այսօր երեխաներն էին
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Դատախազության աշխատակիցների երեխաներն այցելել են ծնողների աշխատավայր:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է երեխաներին, մաղթել ուրախ, անհոգ և խաղաղ մանկություն:
Օրվա հերոսները Դատախազությունում կազմակերպված ընդունելության ժամանակ մասնակցել են մանկական զվարճախաղերի, կավճանկարչության և մրցույթների: