Երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայում Մարմարա ծովում տեղական ժամանակով ժամը 06:13 և 06:21-ին երկրաշարժ է տեղի ունեցել համապատասխանաբար 4.7 և 4.1 բալ ուժգնությամբ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքիայի կառավարությանը կից աղետների և արագ արձագանքման վարչությունը հայտնում է, որ Մարմարայում տեղի ունեցած ցնցումներից զոհեր, վիրավորներ չկան, ինչպես նաև նյութական վնասներ չեն եղել: