Թմրանյութի շրջանառության կասկածանքով 4 քննիչ է ձերբակալվել
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչներ են ձերբակալվել: Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Ըստ տեղեկությունների՝ խոսքը 4 քննիչի մասին է։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) եւ 441-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելը, անցնելը)», - ասաց Աբրահամյանը։
Նա մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն։