Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը
Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը: Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հրշեջ փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։
Մայիսի 31-ին տեղացած ուժեղ սելավից Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների առանձնատներ լցվել են անձրևաջրերով: Առաջին ահազանգը «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17:51-ին: Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները, Մարտակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը, կատարելով ջրահեռացման աշխատանքներ:
Ուժեղ սելավներից առավել շատ տուժել են Բաղրամյան, Իվանյան, Մաշտոցի, Սախարովի փողոցների բնակելի տները: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել և իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ: