Երևանում 3 ամսական աղջնակի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նրոք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 28-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 07։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 3 ամսական աղջնակ է, ով հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնութան բժիշկների 04 խմբի կողմից Այգեստան փողոցի տներից մեկից։
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի 23-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր աղջնակը առողջական խնդիրներ չի ունեցել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։