Մեքսիկայում ՀՀ դեսպանությունում նշվել է Հայաստանի առաջին Հանրապետության 105-րդ տարեդարձը
Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 105-րդ տարեդարձին՝ հոգևոր առաջնորդների, Մեքսիկայի Կոնգրեսի անդամների և հայ համայնքի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Առաջնորդարանի դիվանից, ուղերձներով հանդես ն եկել դեսպան Արմելլա Շաքարյանը, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի և Մեքսիկայի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մեքսիկայի սենատոր Սեսիլիա Սանչեսը:
Ըստ աղբյուրի՝ Մեքսիկայի հայ համայնքի ազգանվեր գործունեություն իրականացրած անդամները պարգևատրվել են ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով: