Գվարդիոլայի կերպարը ճնշում է ինձ․ Չավի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ իրեն ճնշում է Խոսեպ Գվարդիոլայի կերպարը։
Գվարդիոլայի օրոք «Բարսելոնան» շատ հաջող ժամանակաշրջան անցկացրեց 2008-2012 թվականներին: Այն ժամանակ կատալոնացիները նվաճեցին բազմաթիվ տիտղոսներ, մասնավորապես՝ Իսպանիայի չեմպիոնի երեք տիտղոս և երկու Չեմպիոնների լիգայի գավաթ։
«Պեպ Գվարդիոլայի կերպարը ճնշում է ինձ՝ որպես մարզիչ: Չեմ կարծում, որ դա արդարացի է: Ես դա արդեն զգացել եմ, երբ ֆուտբոլիստ էի։ Մենք պետք է շրջենք այս էջը»,- ասել է Չավին TV3-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնայի» հետ այս տարի նվաճեց Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը, փոխանցում է ArmSport.am-ը։