Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան անվտանգության հարցերում չպետք է կախված լինի ԱՄՆ-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող անվտանգության հարցերում ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը և պետք է կառուցի իր ռազմական ինքնիշխանությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ֆրանսիայի նախագահը նշել է Բրատիսլավայում Globsec անվտանգության ֆորումի նստաշրջանի իր ելույթում։
«Այսօր մենք պետք է ուրախանանք, որ ԱՄՆ վարչակազմը աջակցում է մեզ և նույնքան ջանքեր է գործադրել (Ուկրաինային աջակցելու համար), որքան և եվրոպացիները, ինչը բարձրացնում է մեր ընդհանուր հեղինակությունը։ Բայց արդյոք այս վարչակազմը միշտ այդպիսին կլինի: Մենք չենք կարող դա ասել, մենք չենք կարող մեր հավաքական անվտանգության հարցերը թողնել առաջիկա տարիներին Ամերիկայի քաղաքացիների ընտրությանը»,- ասել Է Մակրոնը։
Նա նշել է, որ խոսքը ՆԱՏՕ-ն «ֆրանկո-գերմանական համատիրությամբ» փոխարինելու մասին չէ։