Կցանկանայի Մեսսիին տեսնել մեր առաջնությունում․ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Յասեր Ալ-Միսեհալը հայտարարել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը երկրի ակումբներից մեկը կարող է ավարտին հասցնել այն մեծ թռիչքը, որը կատարվել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան «Ալ-Հիլալը» պատրաստ է Մեսսիին առաջարկել սպորտի պատմության մեջ ամենախոշոր պայմանագիրը՝ երկու տարվա պայմանագրի համար նրան վճարելով 1,2 միլիարդ եվրո։ Ռոնալդուն «Ալ Նասրին» միացել է 2022 թվականի դեկտեմբերին՝ ազատ գործակալի կարգավիճակով։
«Այս պահին նորություն չունեմ, բայց կցանկանայի Մեսսիին տեսնել Սաուդյան Արաբիայում։
Սա կարող է ավարտին հասցնել այն մեծ թռիչքը, որը մենք կարողացանք կատարել Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության շնորհիվ»,- Ալ Միսեհալի խոսքեր է մեջբերում Goal-ը, փոխանցում է ArmSport.am-ը։