Ադրբեջանական ԱՊԱ-ն անդրադարձել է Պուտինի` դեկտեմբերի 2-ին Հայաստան այցելությանը
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին կայցելի Հայասատան: ԱՊԱ-ն՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, գրում է, որ Պուտինը կմասնակցի ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև կայցելի 102-րդ ռազմական բազա:
«Երևանում կկայանան բանակցություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև: Բանակցային գործընթացքում կներառվի նաև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտները: Նախատեսվում է նաև մտքերի փոխանակում՝ կապված սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցի հետ կապված, ինչպես նաև հետագայում ՄՄ-ին ՀՀ-ի միանալու հարցը»,- այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նախատեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր: