Առաջիկայում Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն
Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, այդ մասին հայտնել է Ռուսաստանի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Երբ Պուտինը զանգահարել էր Էրդողանին և շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ, նախագահները հաստատել են տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունը։ Թե երբ ու որտեղ այն կկայանա, դեռ պետք է համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու նախագահների աշխատանքային գրաֆիկները», – նշել է Պեսկովը: