Վենեսուելան և Բրազիլիան վերականգնում են համակողմանի համագործակցությունը
Բրազիլիան և Վենեսուելան կնքել են համաձայնագրեր՝ ուղղված համակողմանի հարաբերությունների վերականգնմանը, որոնք խզվել էին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի նախկին վարչակազմի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մադուրոն Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման և վերսկսման գործընթացն ամրագրված է կողմերի միջև ստորագրված համատեղ հռչակագրում։
El proceso de normalización y relanzamiento de las relaciones bilaterales entre Brasil y Venezuela avanza con la Declaración Conjunta que hemos suscrito, para reimpulsar con fuerza la agenda de cooperación integral y estratégica de ambas naciones. pic.twitter.com/HStpfReCP7
— Nicolás Maduro (@NicolasMaduro) May 30, 2023
Ըստ գրառման՝ Վենեսուելայի նախագահի՝ Բրազիլիա կատարած պաշտոնական այցի արդյունքներով մայիսի 30-ին ստորագրված հռչակագրով վերսկսվում է երկու ժողովուրդների միջև համակողմանի և ռազմավարական համագործակցության օրակարգը: Մադուրոն նաև տեսանյութ է տարածել՝ հայտնելով երկու երկրների միջև հարաբերությունների նոր դարաշրջանի մեկնարկի մասին: «Վենեսուելայի և Բրազիլիայի կառավարությունները բացում են երկկողմ և դիվանագիտական հարաբերությունների նոր դարաշրջան՝ համագործակցության նոր ծրագրով` հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, որոնք ամրապնդում են եղբայրական կապերը… և համագործակցությունը տնտեսության, առևտրի, առողջապահության, գյուղատնտեսության բնագավառում», - ասված է տեսանյութում։