Արմավիրի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել
Մայիսի 13-ին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակչից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը, օգտվելով իր անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են վեց հորթ:
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ անասնագողությունը կատարել են Բամբակաշատ գյուղի երեք բնակիչ: Նրանք ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Գողացված հորթերից մեկը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: