Գվարդիոլան ճանաչվել է ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչ
Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Իսպանացի մասնագետի գլխավորությամբ մանչեսթերյան թիմը դարձել է չեմպիոն։ 38 տուրերում «Սիթին» վաստակել է 89 միավոր և 5 միավորով առաջ անցել ամենամոտ հետապնդողից՝ «Արսենալից»։
Գվարդիոլան չորրորդ անգամ ճանաչվել է Անգլիայի՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Նա նախկինում այս մրցանակը ստացել է 2018, 2019 և 2021 թվականներին։
Աղբյուր ArmSport.am