Պատերազմում զոհվածների սիրելի մայրեր, եթե դուք դեմ եք այս իշխանությանը, ապա կլինեք բանտում․ փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Դե, պատերազմում զոհվածների սիրելի մայրեր
եթե դուք դեմ եք այս իշխանությանը, ապա կլինեք բանտում, ինչպես Ժորայի մայրն է, Գայանեն: Իսկ, եթե սիրում եք իշխանությանը, ապա կնստեք նրա հետ գեղեցիկ սեղանի շուրջ:
Հ.Գ. Իսկ ԲԴԽ-ում կամ այլ պետական պաշտոնում, ինչ խախտում էլ, որ անեք, կլինեք լիարժեք պաշպանված և որևէ կարգապահական վարույթ ձեր նկատմամբ չեն համարձակվի հարուցել»: