Մարտին Սկորսեզեն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ
Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, հայտնում է Fox News-ը։
Սկորսեզեն և նրա կինը՝ Հելեն Մորիսը, հանդիպել են Հռոմի պապի հետ կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էին կաթոլիկական Civiltà Cattolica հրատարակությունը և Ջորջթաունի համալսարանը։ Հանդիպմանը ռեժիսորն ու կինը սեղմել են Հռոմի պապի ձեռքը։
Օրերս ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հայտարարել էր, որ Հռոմի պապի խնդրանքով նոր ֆիլմ կնկարահանի Հիսուս Քրիստոսի մասին։ Հռոմի պապը մշակույթի գործիչներին կոչ էր արել «մեզ ներկայացնել Հիսուսին»։
Ավելի վաղ Սկորսեզեն Deadline-ին տված հարցազրույցում ասել էր, որ տարիքի պատճառով շատ մեծ պլաններ չունի կինոյում։ 80-ամյա ռեժիսորի խոսքով՝ եթե ֆիլմի արտադրությունը մի քանի ամիս տևեր, ապա իրավիճակն այլ կլիներ։
Սկորսեզեն կրոնական թեմաներով ֆիլմերի հարցում արդեն փորձ ունի: