75 մլն եվրո․ ՄՅՈւ-ն փոխարինող է գտել Դե Խեային
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է դարպասապահ Դիոգու Կոշտայի ծառայություններով։
Ինչպես հայտնում է A Bola-ն, 23-ամյա խաղացողը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի «Պորտուն»: Անգլիական ակումբը պատրաստ է վճարել 75 մլն եվրո հրաժարագինը, որը սահմանված է պայմանագրով։
Մանչեսթերյան ակումբը փոխարինող է փնտրում Դավիդ Դե Խեային։
Պորտուգալիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Կոշտան անցկացրել է 33 հանդիպում և բաց թողել 22 գնդակ, փոխանցում է ArmSport.am-ը։