Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի առաջարկը, ըստ որի՝ 2 տարվա պայմանագրով կստանա 400 միլիոն եվրո, հայտնում է armsport.am-ը։
Հաղորդվում է, որ մայիսի սկզբին խաղացողը պայմանավորվել է «սերուցքայինների» հետ՝ երկարաձգելու պայմանագիրը, սակայն վերջին շաբաթներին իրավիճակը փոխվել է, և խաղացողը սկսել է ուսումնասիրել մերձավորարևելյան երկրից ստացված առաջարկը։
ESPN-ի աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացին դեռ ցանկանում է մնալ Մադրիդում, սակայն կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու հնարավորություն կա։
Սաուդցիները ցանկանում են տեղական առաջնություն ներգրավել նաև Լիոնել Մեսսիին, Սերխիո Բուսկետսին ու Ժորդի Ալբային։