Մարտունի քաղաքում բնակելի տան մեջ օձ է հայտնվել
Մայիսի 30- ին ժամը 18:41-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ռ. Մարտիրոսյան փողոցում բնակելի տուն օձ է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տան բնակիչներին օգնություն ցուցաբերելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային ԱԻ բաժնի փրկարարները։
Որոնողական աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։