Արջը հարձակվել է դրսում խաղացող երեխաների վրա
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում արջը կծել է բակում խաղացող երկու տղաների։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է WTXF-TV-ն։
Երկուշաբթի՝ մայիսի 22-ին, վայրի գազանը հարձակվել է մեկ տարեկան երեխայի և հինգ տարեկան տղայի վրա։ Երեխաները քերծվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։ Բժիշկները նրանց ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել հիվանդանոցից։ Երեխաներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։
Նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք քիչ մանրամասներ ունեն միջադեպի և հարձակման պատճառի մասին: Նշվում է, որ դեպքից հետո տուժածների տան մոտ երկու թակարդ է տեղադրվել։ Եթե արջին բռնեն, նրան էվթանազիայի կենթարկեն։
Ըստ Վայրի բնության պահպանման պետական հանձնաժողովի՝ արջերը հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա և խուսափում նրանց հետ շփումից: Հանձնաժողովի ներկայացուցիչների խոսքով՝ երեխաների վրա հարձակված արջը «ամենայն հավանականությամբ հակված չէր հարձակման», իսկ միջադեպը կարող էր հրահրվել «անհայտ հանգամանքներով»։