Թուրքիայում նշել են Էրդողանի երդմնակալության հնարավոր ամսաթիվը
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ հունիսի 3-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է նախագահի խորհրդական Մեհմեդ Ուչումը։ «Եթե Բարձր ընտրական հանձնաժողովը հայտարարի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հունիսի 1-ին, երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին Անկարայում»,-նշել է նա: Էրդողանը հաղթել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների ավելի քան 52 տոկոսը: