Վահե Ղազարյանը բավարարել է Շիրակի ոստիկանապետի հրաժարականի դիմումը․ «Առավոտ»
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը, Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ստորագրել է։
Ըստ լրատվամիջոցի՝ Արամ Ղազարյանին փորձել են համոզել՝ շարունակել պաշտոնավարումը Շիրակի մարզում, սակայն նա չի ցանկացել։