Պեսկովը բացահայտել է Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում չեն անդրադարձել մանրամասներին, սակայն հաստատել են բոլոր նախագծերի վրա աշխատելու քաղաքական կամքը, երկկողմ հարաբերությունների ներուժը մեծ է, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երկուշաբթի օրը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը ջերմորեն շնորհավորել է Էրդողանին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, իսկ նրա թուրք գործընկերը հաստատել է իր հավատարմությունը շարունակել աշխատել ընթացիկ ողջ օրակարգում։
«Ոչ, նման հանգամանալից քննարկումներ չեն եղել: Հաստատվել է և՛ մտադրությունները, և՛ քաղաքական կամքը՝ շարունակելու այդ խոսակցությունները և հանգամանալից քննարկումները: Սա է գլխավորը: Իսկապես, մեր հարաբերությունների ներուժը մեծ է: Եվ մենք դա պետք է օգտագործենք «առավելագույնը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահները խոսե՞լ են ապագա շփումների մասին, կա՞ն արդյոք արդեն պայմանավորվածություններ և արդյոք Ուկրաինայի, ինչպես նաև գազային հանգույցի, հացահատիկի գործարքի շուրջ համագործակցության մասին թեմաներ։