Արցախի ՊՆ-ն հրապարակել է թշնամու կողմից ականանետի կիրառման կադրերը
Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Արցախի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ նաև տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմն ականանետ կիրառում։