ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։