Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից շենքեր են վնասվել
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից երկու բնակելի շենք է վնասվել։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, շենքերից մեկը գտնվում է Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Ատլասովի փողոցում։ Անօդաչուների հարվածների հետևանքով տուժածներ չկան։
«Անօդաչուները հարվածել են Պրոֆսոյուզնայա փողոցի 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել են տան ճակատն ու պատուհանները։ Տուժածներ չկան»,– ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ նմանատիպ միջադեպ է գրանցվել նաև Ատլասովի փողոցում գտնվող 24-հարկանի բնակելի շենքում։