Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում
Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարի` «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի 114-րդ ռակետ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Կովարևիչի հետ և 2,5 ժամ մրցապայքարից հետո հաղթեց երեք սեթերից հետո` 6:3, 6:2, 7:6 հաշվով:
Ֆրանսիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա:
Ֆրանսիացի հայտնի օդաչու Ռոլան Գարոսի անունը կրող մրցաշարի առաջին մեկնարկը տրվել է 1891 թվականին:
Փարիզում կայացող մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 49 միլիոն եվրո:
«Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Իգա Սվենտեկը: Այս տարի կանանց եւ տղամարդկանց մենախաղերից յուրաքանչյուրին մասնակցում են 128-ական թենիսիստ: Մենախաղերի եզրափակիչները կկայանան հունիսի 10-ին: