Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ Երևանում կկայանան բացառիկ բալետային երեկոներ
Հայ մեծանուն երգահան Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ Երևանում կկայանան բացառիկ բալետային երեկոներ: Այս մասին խոսվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին՝ ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի երգահանի բալետային ստեղծագործությունները: