Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ
Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է ՄԻԵԴ, Aysor.am-ին հայտնեց գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», - ասաց Սամվելյանը։