Մբապեն՝ Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստ։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության (UNFP) մրցանակը Մբապեն ստացել է Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամի ձեռքից։
ՊՍԺ-ի հարձակվողն այս մրցանակը ստացել է 2019, 2021 և 2022 թվականներին (2020 թվականին համաճարակի պատճառով մրցանակաբաշխություն չի եղել):
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՊՍԺ-ն երկրորդ անգամ անընդմեջ, և, ընդհանրապես, ռեկորդային՝ 11-րդ անգամ դարձավ Լիգա 1-ի չեմպիոն, փոխանցում է ArmSport.am-ը։