Հայաստանում գնաճի որոշակի կայունացում է նկատվում. Փաշինյան
Հայաստանում գնաճի որոշակի կայունացում է նկատվում, ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով նախատեսված ցուցանիշներին:
Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:
Վարչապետը նախ նշեց, որ Հայաստանում առաջին եռամսյակում տնտեսական բարձր աճ է գրանցվել: ՀՆԱ-ի 12.1 տոկոս աճ է արձանագրվել, սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ` հաշվարկված ՀՆԱ-ի աճը, իսկ ապրիլ ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.1 տոկոս:
«Իսկ գնաճը 3.2 տոկոս է: Մենք տեսնում ենք գնաճի որոշակի կայունացում: Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված ու նախատեսված ցուցանիշներին ու հույս ունենք, որ այս դինամիկան կպահպանվի»,-ասաց Փաշինյանը: