Փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց»-ի պարսպի մի հատվածը
Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, փլուզման հետևանքով տուժածներ չկան։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։