Ալիեւը չի պատկերացնում՝ Արցախում Փաշինյան Նիկոլներն ու Արսենյան Գուրգենները չեն, այլ Մոնթեներ, Բեկորներ են. Արցախի ԱԺ պատգամավոր
Հակահայ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ գոծունեությունից թևեր առած, Ալիևը տարատեսակ միջոցներով շարունակում է ճնշումներ գործադրել Արցախի Հանրապետության վրա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Այժմ թիրախում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են: Ալիևն ուզում է մոռացության տալ, որ մինչ չարաբաստիկ 2018-ը նա ամեն օր առնչվում էր Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների լինելիության փաստին: Չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն...այստեղ են ՄՈՆԹԵՆԵՐԸ, ԲԵԿՈՐՆԵՐԸ, ԱԶԳԱԼԴՅԱՆՆԵՐԸ, ԱԲԱՋՅԱՆՆԵՐԸ...հիմա էլ... Դժվար է, անտանելի ու անպատկերացնելի մեր իրականությունը, որը երբեմն անելանելի է թվում...սակայն ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈւՆԵՆԱԼՈւ գիտակցումն է, որ կհամախմբի ու ՄԵԶ կտանի դեպի նոր ՍԱՐԴԱՐԱՊԱՏ...»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ալիեւ սպառնալիքներ էր հնչեցրչել արցախի հասցեին՝ ասելով, որ Արցախի Հանրապետության խորհրդարանը պետք է ցրվի: