Մեսսին ամռանը կլքի ՊՍԺ-ն․ Ռոմանո
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է չերկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Արգենտինացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան թիմից։
Երեկ Մեսսին գոլ խփեց «Ստրասբուրգի» հետ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Դա թույլ տվեց ՊՍԺ-ին նվաճել Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը՝ 11-րդը պատմության մեջ: Այժմ ՊՍԺ-ն Ֆրանսիայի ամենատիտղոսակիր ակումբն է։
Նախկինում շատ էին խոսակցությունները Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։ Ինչպես նաև, ըստ լրատվամիջոցների, Մեսսին առաջարկներ ունի MLS-ից և Սաուդյան Արաբիայից, փոխանցում է ArmSport.am-ը։