Ինձագին խոսել է Մանչեսթեր Սիթիի հետ կայանալիք ՉԼ եզրափակչի մասին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա հանդիպման մասին, որը կկայանա հունիսի 10-ին։
«Լուկակուն մեկնարկային կազմո՞ւմ կլինի. տեսնենք՝, առջևում դեռ երկու շաբաթ կա։ Մենք կկատարենք մեր ընտրությունը, բայց այն միշտ ուղղված է թիմի բարօրությանը։ Վերջին շաբաթների ընթացքում բոլոր հարձակվողները փոխվել են, քանի որ անհրաժեշտ էր խաղալ երեք օրը մեկ։ Մենք բոլորս գիտենք, որ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ամենաուժեղ թիմն է, նրանք ֆավորիտ են, բայց մենք ամեն ինչ արեցինք այստեղ հասնելու համար, և ամեն ինչ կանենք նաև այդ երեկո։ Նրանք ունեն 23-24 հիանալի խաղացողներ, այնպես որ չես կարող պարզապես ընտրել մեկ կամ երկուսին նրանց հետևելու համար»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերը» երկու խաղերի արդյունքում հաղթեց «Միլանին», իսկ «Մանչեսթեր Սիթին» ՝ «Ռեալին», փոխանցում է ArmSport.am-ը։