Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ընդունում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շնորհավորանքներ է ստանում համաշխարհային առաջնորդներից, որոնք, նրա խոսքով, «հիմա պատրաստ են Թուրքիա գալ»։
Էրդողանը գլխավորում է ընտրությունները՝ հավաքելով ձայների 52%-ը՝ ձայների ավելի քան 98%-ի հաշվարկից հետո։
«Հիմա աշխարհի առաջնորդները զանգում են, հենց նոր զանգեց իմ եղբայրը՝ Իլհամը (Ալիևը), Ադրբեջանի նախագահը, զանգեց եղբայրս՝ Ուզբեկստանի նախագահը։ Զանգեց Լիբիայի վարչապետը։ Նրանք բոլորը զանգում են մեկը մյուսի հետևից։ «Եթե անհրաժեշտ լինի, հայտարարեք այդ մասին, հրավիրեք մեզ, և մենք հենց հիմա կգանք»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։
Թուրք առաջնորդը նաեւ հաստատել է, որ մեկնում է Անկարա, որտեղ իր նստավայրից կդիմի իր կողմնակիցներին։