Էրդողանը հայտարարել Է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է։
Նա այն համարել է ժողովրդավարության տոն։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին ընտրությունների երկրորդ փուլում իր օգտին տրված ձայների համար։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, ովքեր իրեն հնարավորություն են տվել առաջիկա հինգ տարիներին երկիրը կառավարելու համար։