Էրդողանի և Քըլըչդարօղլուի ձայների միջև տարբերությունը կրճատվել է
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեատուփերի 85,45 տոկոսից քվեաթերթիկները մշակելուց հետո հավաքում է ձայների 53,15 տոկոսը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 46,85 տոկոս, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել կիրակի, տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08: 00-ից (Մոսկվայի ժամանակով համընկնում է) մինչև 17:00-ն:
Նախագահական աթոռի համար պայքարում են հանրապետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:
Տվյալները պարբերաբար փոխվում են: