Էրդողանը գլխավորում է Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է քվեաթերթիկների 66,65 տոկոսի մշակումից հետո, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը:
Նշվում է, որ պետության գործող ղեկավարը հավաքում է ձայների 54,78 տոկոսը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,22 տոկոսը: