Սամվել Մատինյանը՝ Վերաքննիչ դատարանի դատավոր
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել՝ Վերաքննիչ դատարանում դատավորի նշանակման մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 22-ի ԲԴԽ-51-Ո-173 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել ՄԱՏԻՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում: