«Տեր ենք մեր հայրենիքին». ակցիա` Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում․ ՈՒՂԻՂ
ՀՅԴ-ն այսօր՝ մայիսի 28-ին «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով հավաք է հրավիրելԱրամ Մանուկյանի արձանի մոտ:
«Սիրելի հայրենակիցներ,
Հանրապետության օրվա առիթով մայիսի 28-ին, ժամը 16:00-ին, սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում կայանալիք «Տեր ենք մեր հայրենիքին» խորագիրը կրող միջոցառմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին նշվում է Հայաստանի առաջին հանրապետության օրը:
Հայոց ցեղասպանությունից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը: Հայաստանն առաջին անգամ անկախ հանրապետություն հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։